Ես դեռ հավատում եմ (ֆիլմ)
Ես դեռ հավատում եմ անգլ.՝ I Still Believe | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա և կենսագրական ֆիլմ |
Թվական | 2020, օգոստոսի 13, 2020, մարտի 27, 2020, մարտի 13, 2020 և ապրիլի 9, 2020[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Էնդրյու Էրվին և Ջոն Էրվին |
Պրոդյուսեր | Քևին Դաունս, Ջոն Էրվին և Էնդրյու Էրվին |
Սցենարի հեղինակ | Ջոն Էրվին, Ջոն Գան և Մադլեն Քերոլ |
Դերակատարներ | Քեյ Ջեյ Ապա, Բրիտ Ռոբերտսոն, Մելիսա Ռոքսբուրգ, Նեյթան Փարսոնս, Շանայա Թվեյն և Գերի Սինիզ |
Երաժշտություն | Ջոն Դեբնի |
Պատմվածքի վայր | Կալիֆոռնիա |
Կինոընկերություն | Kingdom Story Company |
Տևողություն | 115 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Ես դեռ հավատում եմ, Էրվին եղբայրների (Էնդրյու և Ջոն Էրվիններ) հեղինակած կենսագրական ֆիլմ, որը հիմնված է իրական փաստերի վրա։ Այն պատմում է երգիչ-երգահան Ջերեմի Քեմփի և նրա կնոջ՝ Մելիսա Լին Հենինգ-Քեմփի կյանքի մասին, ում մոտ ամուսնությունից կարճ ժամանակ անց հայտնաբերվեց ձվարանի քաղցկեղ։ «I Still Believe» երգը ֆիլմի համանուն տարբերակն է։ Պլանավորվում է ֆիլմը թողարկել Լիոնսգեյթում մինչև 2020 թվականի մարտի 20-ը[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը հիմքում ընկած են Քեմփի և Մելիսայի սիրավեպի պատմությունը։ Չնայած Քեմփը գիտեր, որ Մելիսային հաշված օրեր են մնացել՝ նրանք ամուսնացան 2000 թվականի հոկտեմբերին[3]։ Մելիսայի վիճակը գնալով վատանում էր։ Նա մահացավ 2001 թվականի փետրվարին՝ ամուսնությունից չորս ու կես ամիս անց[4]։ Այս դժբախտությունը դրամատիզացրեց Քեմփի երիտասարդ տարիները։ Նա դարձավ հայտնի երգիչ և հետագայում հանդիպեց իր երկրորդ կնոջը՝ Ադրիենին[4]։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քեյ Ջեյ Ապան՝ Ջերեմի Քեմփի դերում
- Բրիտ Ռոբերտսոնը՝ Մելիսա Լին Հենինգ Քեմփի դերում
- Հարի Սինիսը՝ Թոմ Քեմփի դերում
- Շանիա Թվեյնը՝ Թերի Քեմփի դերում
- Մելիսա Ռոքսբուրգը՝ Հիթեր Հենինգի դերում
- Նաթան Փարսոնսը՝ որպես ընկեր
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը՝ Էրվին եղբայրների և Լիոնսգեյթ ընկերության երկրորդ համագործակցության արդյունքն էր[5], որն իրականություն դարձավ Էրվին եղբայրների, Քեյվին Դաունսի և Թոնի Յանգի համատեղ հիմնած Քինգդըմ ստուդիայում[6]։
Քեյ Ջեյ Ապան ըտրվեց ֆիլմի գլխավոր դերի համար, իսկ Հարի Սինիսը՝ Քեմփի հոր դերակատարման համար[7]։ Հաջորդ ամսում պարզ դարձավ ամբողջ դերասանական կազմը[5]։
Ապան, ով նաև պետք է երգեր ֆիլմում, մեծ տեսլական ուներ ֆիլմի հաջողությունների մասին, քանի որ այն վախերի, հիասթափությունների և հավատի մասին էր և այն յուրաքանչյուրի մասին էր, ով սիրել, կորցրել և հույսով ապրել է[8]։
Ֆիլմի նախնական գործողությունները սկսվում են 2019 թվականի մայիսին, Ալաբամայի ծովափնյա Մոբիլ քաղաքում[9][10]։ Ֆիլմի հոլովակը թողարկվել է 2019 թվականի օգոստոսին[11]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ես կարող եմ միայն պատկերացնել (I Can Only Imagine)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ «'I Still Believe' trailer shows star-studded cast, tells true love story of Jeremy Camp». www.christianpost.com.
- ↑ Jeremy Camp: Melissa's Dying Wish (CBN)
- ↑ 4,0 4,1 Gary Sinise, KJ Apa will star in faith-based film 'I Still Believe' about singer Jeremy Camp (Fox News)
- ↑ 5,0 5,1 ‘I Still Believe’: Shania Twain, Melissa Roxburgh & More Join Lionsgate/Kingdom Studios’ Faith-Based Drama (Deadline)
- ↑ Erwin brothers launching new film studio (Birmingham Business Journal)
- ↑ K.J. Apa & Gary Sinise Join Lionsgate/Kingdom Studio Faith-Based Film ‘I Still Believe’ – CinemaCon (Deadline)
- ↑ WATCH: Riverdale's KJ Apa Sings and Romances Britt Robertson in Moving I Still Believe Trailer (People)
- ↑ Film News Roundup: Shania Twain, Britt Robertson Join Faith-Based ‘I Still Believe’ (Variety)
- ↑ New Erwin brothers movie, ‘I Still Believe,’ seeks extras for filming in Mobile (AL.com)
- ↑ See Riverdale star K.J. Apa in first trailer for Christian romance I Still Believe (EW)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- «Ես դեռ հավատում եմ (ֆիլմ)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Ես դեռ հավատում եմ (ֆիլմ)»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2020-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2020-ականների անգլերեն ֆիլմեր
- IMAX ֆիլմեր
- Ամերիկյան անկախ ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական դրամա ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Իրական դեպքերի վրա հիմնված դրամա ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ինդիանայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Կալիֆոռնիայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2003 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2001 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2000 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1999 թվականին
- Ֆիլմեր քրիստոնեության մասին
- Ալաբամայում նկարահանված ֆիլմեր
- 2020 ֆիլմեր